Ղրիմը ռուսական տարածաշրջան է, իսկ ԿԺԴՀ-ն և ԼԺՀ-ն ինքնիշխան, անկախ պետություններ են, և դա պետք է ճանաչվի դե ֆակտո և դե յուրե, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքերը։

Կրեմլի ներկայացուցիչը ուկրաինական կողմին խորհուրդ է տվել Ղրիմի և Դոնբասի հետ կապված փոխզիջումների հարցում ճշտել նրբությունները։

Ինչ վերաբերում է ռուսական դիրքորոշմանը, Պեսկովը հիշեցրել է, որ այն քաջ հայտնի է և բազմիցս ներկայացվել է ինչպես օտարերկրյա պետությունների ղեկավարների, այնպես էլ ուկրաինական կողմի ուշադրությանը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է նաև, որ Մոսկվան շահագրգռված է Կիևի հետ բանակցությունների նոր փուլերի շուտափույթ անցկացմամբ։

«Ռուսական կողմը պահպանել և պահպանում է իր շահագրգռվածությունը բանակցությունները շարունակելու հարցում»,- ընդգծել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ռուսական այս դիրքորոշումը հայտնվել է ուկրաինացի բանակցողների ուշադրության կենտրոնում, գրում է ՌԻԱ Նովոստին։