Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30  սահմաններում,  ԱՀ Մարտունու  շրջանի Խնուշինակ գյուղի  ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը  խախտել է հրադադարը`   նորից  կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Այս մասին հաղորդագրություն են տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30  սահմաններում,  ԱՀ Մարտունու  շրջանի Խնուշինակ գյուղի  ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը  խախտել է հրադադարը`   նորից  կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։

Հայկական կողմից տուժածներ չկան»,- հայտնեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։