Ուկրաինացի ազգայնականները սադրանք են գործել՝ հարձակվելով Չեռնոբիլի ատոմակայանի էներգիայով ապահովող էլեկտրացանցերի վրա, սակայն ռուս մասնագետները արագ միջոցներ են ձեռնարկել պահեստային դիզելային գեներատորներին անցնելու համար, չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է պետքարտուղար-ՌԴ պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Նիկոլայ Պանկովը։

«Մեծ ափսոսանքով պետք է նշեմ, որ ուկրաինացի ազգայնականները հերթական սադրանքն արեցին՝ չափազանց վտանգավոր սադրանք։ Նրանք հարձակվել են Չեռնոբիլի ատոմակայանը սնուցող ենթակայանի և էլեկտրահաղորդման գծերի վրա։ Ռուս մասնագետները օպերատիվ միջոցներ են ձեռնարկել՝ անցնելու դիզելային գեներատորի պահեստային էներգիայի աղբյուրներին», - ասել է Պանկովը։

«Ներկայումս ուկրաինական կողմը ամեն կերպ խուսափում է վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կազմակերպելուց: Մեր կարծիքով, սա ևս մեկ անգամ հաստատում է ազգայնականների գործողությունների բացարձակ նպատակային և սադրիչ բնույթը», - հավելել է Պանկովը։