Անթալիայում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, հայտարարել է ՌԴ դիվանագիտական առաքելության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անթալիայում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։ Ձևաչափը' «առանց փողկապի»»,֊ գրել է նա իր Telegram ալիքում։

Դրանից հետո նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարների համատեղ հանդիպումը։

Հինգշաբթի օրը Անթալիայում ծրագրվում են բանակցություններ Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի, Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի միջև։ Սա Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի արտգործնախարարների առաջին հանդիպումն է Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր։