Տնտեսական զարգացման և ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային և ոչ սակագնային կարգավորման, արտաքին առևտրի պաշտպանիչ միջոցառումների ենթահանձնաժողովը որոշել է արգելել Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ ենթահանձնաժողովը հաստատել է նաև Ռուսաստանից երրորդ երկրներ սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանման ժամանակավոր արգելքի մասին որոշումը։

Հացահատիկի արգելքը գործում է մինչև մարտի 31-ը։ Այն վերաբերում է ցորենին, աշորային, գարուն, եգիպտացորենին։ Միաժամանակ բացառություն է արվելու արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից տրված արտահանման լիցենզիաներով առաքումների համար։

Սահմանափակող միջոցի նույն տեւողությունը հայտարարվել է նաեւ շաքարավազի մասով: Այս ապրանքի արտահանումը կարգելվի այն պայմանով, որ ԵԱՏՄ երկրներ մատակարարումները հնարավոր կլինի գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվությունների հիման վրա, հայտնում է Տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։