Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը և Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Ամասիայի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներիի համար:

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Աշոցքի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է: