ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ մարտի 10-ին ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Մարգարիտա Ազարյանն ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.
Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆԻՆ 2022 թվականի մարտի 11-ից ազատել Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։
Նշենք, որ Մարգարիտա Ազարյանը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մայրն է։