Ռուսաստանը անձնական պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 15-ին, հաղորդվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

Ինչպես նշվում է գերատեսչությունում, ամերիկացի առաջնորդը ԱՄՆ մի շարք այլ քաղաքական գործիչների հետ ընդգրկվել է ռուսական կողմի ստոպ-լիսթում՝ ի պատասխան Մոսկվայի դեմ Վաշինգտոնի աննախադեպ պատժամիջոցների։

«Այս քայլը, որն արվել է որպես հակազդեցություն, անխուսափելի հետևանքն է ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից որդեգրած ծայրահեղ ռուսաֆոբ կուրսի», - պարզաբանել է ՌԴ ԱԳՆ-ն։