«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հաշմանդամության թեմայով հասարակական խորհրդի նիստ է հրավիրել՝ ԱՄՆ ՄԶԳ եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երբ փորձել են քննարկել հաշմանդամության խնդիրները, նորընտիր օմբուդսմենը հմտորեն խոսակցությունը շրջել է եւ սկսել է խոսել խտրականությունից եւ հաշմանդամների մասին քննարկումը վերածել է սեռական փոքրամասնությունների թեմայով քննարկման:

Ներկաները հասկացել են, որ ազգայնական Թաթոյանին փոխարինել է գլոբալիստ, եվրոպական արժեքներ պրոպագանդող Գրիգորյանը, որի խնդիրը լինելու են ոչ թե սահմանամերձ բնակավայրերի եւ արցախցիների իրավունքների պաշտպանությունը, քաղբանտարկյալներն ու ազատ խոսքի ոտնահարումը, այլ սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանությունը»: