Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին հնարավոր կլինի խոսել միայն երկու երկրների միջև պայմանագրի տեքստի պատրաստումից, համաձայնեցումից և հաստատումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«[Պայմանագիրը] կհաստատվի կառավարությունների կողմից, միայն դրանից հետո իմաստ կունենա խոսել պետությունների ղեկավարների գագաթնաժողովի մասին»,- ասել է նա։

Մեդինսկին նաև ասել է, որ Ռուսաստանը Դոնբասի հարցում իր դիրքերից նահանջելու հնարավորություն չունի:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հստակ ձևակերպվել է պետության ղեկավարի կողմից և աջակցություն ստացել ողջ երկրի կողմից։ Նա նշել է, որ Դոնբասի տարածքների կառավարման բանակցությունների առանցքային հարցը պետք է որոշի նրա ժողովուրդը, այլ ոչ թե Կիևում, ինչպես կարծում է ուկրաինական կողմը։

«Դոնբասի ժողովուրդը խոսել է այս հարցի շուրջ ութ տարի առաջ, դրանից հետո՝ ութ տարի, փաստորեն, նրանք ստիպված են եղել պատերազմել՝ պաշտպանելով սեփական որոշումները», - ասել է Մեդինսկին։