Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կարող է լինել այն ժամանակ, երբ հստակություն կմտցվի Դոնբասի ճակատագրի, Ուկրաինայի ապառազմականացման վերաբերյալ բոլոր առանցքային հարցերի լուծման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երբ մենք բանակցություններ ենք վարում ուկրաինական կողմի հետ, մենք պարտավոր ենք համոզվել, որ Դոնբասում մարդիկ այլևս երբեք չեն տուժի Կիևի ռեժիմից: Մենք պարտավոր ենք համոզվել, որ Ուկրաինան կդադարեցնի հարաբերությունները Արևմուտքի հետ, կդադարի մշտապես ռազմականացված երկիր լինելուց և փորձեր չեն արվի այնտեղ տեղակայել զենքեր, որոնք սպառնում են Ռուսաստանի Դաշնությանը, պետք է համոզվել, որ Ուկրաինայում կդադարեցվեն նացիստական գաղափարախոսությունն ու գործելակերպը խրախուսելու ջանքերը։ Ուկրաինայի և՛ ապառազմականացումը, և՛ ապաազգայնացումը անփոխարինելի բաղադրիչ են այն համաձայնագրերի, որոնց վրա մենք աշխատում ենք»,- ասել է Լավրովը։

«Նախագահների հանդիպումը անհրաժեշտ է, հենց որ մենք հստակություն ունենանք այս բոլոր առանցքային հարցերի արդյունքի վերաբերյալ: Մենք երկար տարիներ ուշադրություն ենք հրավիրում այդ խնդիրների վրա: Արևմուտքը մեզ չլսեց, հիմա լսում են, դա էլ քիչ չէ»,- ասել է Լավրովը սերբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։