Այսօր Ազգային ժողովի նիստին ԱԺ Պետաիրվական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ուշագրավ մի միտք արտահայտեց: Վերջինս անդրադառնալով Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած' Մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին' ասաց, թե այդ հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, քանի որ խորհրդարանը քաղաքական ուժերի ամբողջություն է: Դ. Հարությունյանը նկատի ուներ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

Վերջինս էլ, ի դեպ, հանձնաժողովում ընդգրկվելու հարցով դիմել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին: 168.am-ը հետաքրքրվեց անկախ պատգամավորից,թե ինչպե՞ս է մեկնաբանում նման վերաբերմունքը: «Սա տարբերակված մոտեցում է պատգամավորի գործունեության նկատմամբ»,- նկատեց Է. Մարուքյանը:

Մանրամասները' 168.am-ի տեսանյութում