Ինչպես գիտենք, այսօր Ազատության հրապարակում խորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեծ հանրահավաք են կազմակերպել՝ ընդդեմ ներկայիս իշխանության և Արցախի անվտանգության համար։ Նշենք, որ հանրահավաքին կմասնակցի նաև ՀՀ երրորդ նախագահը՝ Սերժ Սարգսյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանը ներկա կլինի հանրահավաքին, թե ոչ, կախված է նրա ինքնազգացողությունից, քանի որ ակտիվ սպորտով զբաղվելու ժամանակ ստացել է վնասվածք:

Պարզելու՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի ընդդիմադիրների կողմից կազմակերպված հանրահավաքին, ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց ՀԱԿ մամուլի պատասխանատու Արման Մուսինյանի հետ, որը հակիրճ պատասխանեց.

«Եթե ցանկություն ունենայինք, դուք դրա մասին տեղյակ կլինեիք»։

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 3-ին իր առանձնատանը հանդիպել էր ԱՀ նախագահի՝ Արայիկ Հարությունյանի հետ, իսկ երեկ՝ ապրիլի 4-ին, կրկին իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հավելենք, որ զրույցն ընթացել էր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: