ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող խստացված ստուգումների շրջանակում, վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Լոռու մարզի մի շարք համայնքներում:

Ինչպես տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, Շնող համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Պետրոսյանին պատկանող իրացման կետում ՍԱՏՄ տեսուչները հայտնաբերել են 40 կգ խոշոր եղջերավոր կենդանու և 8 կգ խոզի միս: Գեղամ Պետրոսյանը որևէ ուղեկցող փաստաթուղթ չի ունեցել: Սուր հոտով և արդեն քայքայման ակնհայտ նշաններով մսի նշված խմբաքանակները, ըստ տնտեսվարողի, իրացման ցանց են բերվել երկու օր առաջ:

Անհայտ ծագման մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է, տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության: