Բրյուսելում սկսվել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

«Փաշինյանի, Միշելի և Ալիևի հանդիպումն արդեն սկսվել է»,- ՏԱՍՍ-ին հայտնել են ՀՀ կառավարությունից։

Նշենք, որ հրապարակվել են առաջին լուսանկարները բրյուսելյան բանակցություններից:

Ավելի վաղ հայտնել ենք, որ աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։