«Երազ» այգու տարածքում գործող զիփլայնից քաղաքացու վայր ընկնելու և մահվան դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, այդ մասին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ ապրիլի 10-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում գործող «Երազ» այգու տարածքում: Քաղաքացին վայր էր ընկեր մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիփլայնից և մարմնական վնասվածքներով

տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: