ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ պատգամավոր Լիլիթ Մինասյանի հետ շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ։

Ըստ նախագծի՝ պետական մարմիններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել պետական մարմնի կողմից, եթե խախտվել են աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները։

Նշվում է, որ այսօր գործող կարգավորմամբ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որեւէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում:

Ըստ պատգամավորի՝ այս նախագծով լրացվում է օրենքում առկա բացը։