Դժվար թե Փաշինյանը վաղը Մոսկվայում Արցախի հետ կապված ինչ-որ բան ստորագրի։ Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը, որը երկրորդ օրն է Ազատության հրապարակում բողոքի ակցիա է անցկացնում։

«Չեմ կարծում, որ վաղը Արցախի հետ կապված ինչ-որ բան կստորագրվի։ Ավելի շուտ կստորագրվեն միջպետական պայմանագրեր, որոնք կապված չեն լինի Արցախի հետ։ Թեեւ այս իշխանություններից ինչ ասես կարելի է սպասել՝ թե՛ բանավոր պայմանավորվածություններ, թե՛ ժողովրդի թիկունքում փաստաթղթերի ստորագրում, սակայն չեմ կարծում, որ վաղը Արցախի հետ կապված ինչ-որ բան ստորագրվի»,- ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։