Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս 56 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետում ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ այդ ամենը կրակի հետևանք է, հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 11, 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Ժամանել են նաև Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և ԲԱՎ օպերատիվ խմբերը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է պահեստային մասում, իսկ «Նոր Զովք» սուպերմարկետից 21-ամյա տղան ծխահարված վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: