Մշտապես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է գտնվում հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման, տեղափոխման նկատմամբ բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման կատարումը։

Հերթական վերահսկողական լայնածավալ միջոցառման արդյունքում Սևան-Երևան մայրուղու Արզնի և Չարենցավան համայնքների հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք։

Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 150.000 ՀՀ դրամի չափով։
Բեռնատար ավտոմեքենաներով ապօրինի տեղափոխվող շուրջ 24խմ. սևահողը հանձնվել է համայնքներին։
Միջոցառումները շարունակվում են։