Այսօր՝ ապրիլի 12-ի առավոտյան, Վրաստանի Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմայրուղու «Ռուիս» թունելում տեղի է ունեցել խոշոր ՃՏՊ բեռնատարի մասնակցությամբ: Հայաստանից կոնյակ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել. գրում են վրացական ԶԼՄ-ները:

Բեռնատարը 30 տոննա հայկական կոնյակ էր տեղափոխում:

Անմիջապես բեռնատարի բռնկվելուց հետո թունելում անջատվել է էլեկտրաէներգիան: Դեպքի վայր են ժամանել փրկարար խմբերը և հրշեջ ծառայության աշխատակիցները: Այս պահին շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները:

ՃՏՊ-ի պատճառները դեռևս չեն պարզվել: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել բեռնատարի անսարքության պատճառով: