Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հրավիրված են G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերին՝ Ինդոնեզիայում։ Այս մասին հայտնում է 20 minutes (France) թերթը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Twitter-ում հայտնել էր, որ իրեն հրավիրել են G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերին՝ Բալիում։ Միաժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին չի կարողացել հաստատել ուկրաինացի առաջնորդին Ինդոնեզիայի իշխանությունների կողմից G20 գագաթնաժողովին հրավիրելու մասին տեղեկությունը։

Ինչպես հայտնի է, G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերին՝ Բալիում։ Ինդոնեզիան, որպես G20-ի հանդիպման նախագահող, անհամբեր սպասում է բոլոր անդամ երկրների ներկայությանը և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ միջոցառման հաջողությունն ապահովելու համար։ Ապրիլին Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Շրի Մուլյանի Ինդրավատին ասել էր, որ G20-ի բոլոր երկրների ղեկավարները հրավիրվել են Բալի՝ ասոցիացիայի գագաթնաժողովին, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։