Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում աջակողմյան երթևեկություն կազմակերպելու նպատակով կառուցվում է լրացուցիչ գոտի: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 2-ին, քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Կարևորելով երթևեկության արդյունավետ կազմակերպումը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ քայլեր պետք է ձեռնարկվեն խնդրահարույց բոլոր խաչմերուկներում: