Նախորդ տարի այս օրերիին (ապրիլի 25) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

Գրեթե ոսկերչական ճշգրտությամբ դա եղավ հասարակական գործիչ Արտակ Թովմասյանի ասած ժամկետներում: Հիշեցնենք, որ նա հայտարարել էր 44 -օրյա պայքարի մասին, որի արդյունքում պետք էր հասնել Փաշինյանի հրաժարականին:

Ակտիվության տեսանկյունից այսօր հասարակական-քաղաքական կյանքում գրեթե նույն սցենարն է կրկնվում՝ մարդիկ ճանապարհներ են փակում, ակցիաներ են իրականացնում, մի խոսքով՝ քաղաքական ակտիվություն է զգացվում ընդդիմադիր ֆրոնտում, տեղեկացնում է euromedia24-ը։

Այս զարգացումների մասին զրուցեցինք Արտակ Թովմասյանի հետ.

-Պարոն Թովմասյաննախորդ տարի դուք բավականին ակտիվ էիք Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքումոչ բռնի, խաղաղ ակցիաներ էիք կազմակերպում  և 44-օրյա պայքար էիք սկսել՝ հայտարարելով, որ դրա արդյունքում 44-րդ օրը Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի և ինչպես տեսանք՝ այդպես էլ եղավՍակայն, այնուհետև, Դուք չմասնակցեցիք արտահերթ խորհրդարանական ընտրություններինինչո՞ւ.

- Թե՛ նախկինում, թե՛ այսօր մենք ակտիվ ենք իշխանությունների դեմ մղած ոչ բռնի պայքարում և այդ պայքարը մշտապես միտված է եղել մեր ժողովրդի բարեկեցությունը, անվտանգությունը և խաղաղ ապագան ապահովելուն: Ամեն ժամանակաշրջան իր գործողությունների հստակ պահանջն ունի, այսօր ես առավել շատ կարևորություն տալիս եմ հասարակական ծրագրերի իրականացմանը, որով Հայաստանի և Արցախի կողքին եմ, չնայած այդ գործին եմ միտված դեռևս 90-ականներից սկսած:

Ցանկանում եմ բացատրել նաև, թե ինչու նախորդ տարի չմասնակցեցինք ընտրություններին: Հիշում եք երևի, որ ես հանդես էի եկել ուղերձով՝ հորդորելով քաղաքական կուսակցություններին եւ, առհասարակ, հայ ժողովրդին` չգնալ արտահերթ ընտրությունների: Ես այն կարծիքին էի, որ դրանք պետք է անցկացվեն սահմանադրական փոփոխությունների եւ Ընտրական օրենսգրքի բարելավումից հետո: Քանի որ այդ առաջարկը չընդունվեց, մենք որոշում կայացրինք չմասնակցել ընտրություններին:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում վերջերս սկսված քաղաքական պրոցեսներինընդդիմադիրները կրկին փողոց են դուրս եկելտեսնում ենք նաև, որ անհմաչափ ուժ է կիրառվում բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիների դեմ:

-Ընդհանրապես ընդդիմության գործառույթներից մեկը զսպաշապիկ լինելն է գործող իշխանություններին եւ վիճահարույց հարցերը բարձրաձայնելով՝ թույլ չտալ քողարկել կառավարման հարցում առկա խնդիրները, աշխարհաքաղաքական պրոցեսները, որոնք ուղղակիորեն վերաբերվում են ՀՀ անվտանգությանը: Ցանկացած ժողովրդավարական հասարակության ներսում այս պրոցեսներն ընդունված մեթոդ են: Համարում եմ նորմալ քաղաքական պրոցես, քանի որ այն օգտակար է նույնիսկ իշխանությանը, որպեսզի դուրս գան խորը թմբիրից և փորձեն բավարարել ժողովրդի պահանջները՝ արդյունավետ կառավարում իրականացնելով:

Ինչ վերաբերվում է խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների հանդեպ անհամաչափ ուժի կիրառմանը, ապա դա միանշանակ անթույլատրել է, կլինի դա ընդդիմություն, թե որևէ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ով պայքարում է հանուն իր գաղափարների:

-Երկար ժամանակ եղել եք Ղրիմում Հայաստանի պատվո հյուպատոս և դեռ այն ժամանակվանից ամուր կապեր ունեք ինչպես ռուս և ուկրաինացի ժողովուրդներիայդպես էլ այս երկու երկրների քաղաքական դերակատարների հետՎերջերս Ձեր հիմնադրամը նաեւ մարդասիրական բեռ էր ուղարկել Ուկրաինայի խաղաղ ժողովրդինդուք էլ Հայաստանում դեսպանների հետ էիք հանդիպումՁեր փորձի կարիքն արդյոք այնտեղ զգացվում էդուք մասնակցություն ունե՞ք գործընթացներին:

-Միշտ փորձել եմ նման հարցերում ստանձնել հաշտարարի դերը, ինչպես նաև իմ հնարավորությունների չափով օգնել այն խաղաղ բնակչությանը, որը տուժում է պատերազմական գործողությունների հետևանքով, ինչպես հիմա դա կատարվում է՝ եղբայրական ժողովուրդների՝ ռուսների ու ուկրաինացիների դեպքում:

Այնտեղ ինձ առավելապես մտահոգում է գերիների վերադարձը և, իհարկե, փախստականների՝ իրենց տներ վերադարձը: Պետք է նշեմ, որ թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմն իրենց հնարավորությունների չափով փորձում են լուծում գտնել գերիների վերադարձի խնդրին, իսկ գերիներ կան երկու կողմում էլ՝ ոմանք ծառայում էին ռուսական կողմում, ոմանք՝ ապրում Ուկրաինայում և ցանկացած դեպքում ներգրավված են եղել այս հակամարտությունում: Ես իմ կողմից պատրաստ եմ ջանքեր գործադրել, որպեսզի գերիների վերադարձի հարցը արագ լուծում գտնի և փաստ է, որ բարեկամ ժողովուրդներին այս առումով մենք պետք է հնարավորինս օժանդակենք: Թերևս ամենաէֆեկտիվ որոշումն է հասնել որոշակի փոխըմբռնման: Տեսնելով համապատասխան փորձը Արցախում՝ կարող ենք փաստել, որ որքան ավելի է երկարում պատերազմը, այնքան աճում է զոհերի, վիրավորների, գերիների թիվը։ Իհարկե, շատ կցանկանայի, որպեսզի կողմերը շուտափույթ նստեն բանակցային սեղանի շուրջ և  փորձեին կոմպրոմիսային լուծումներ գտնել: Թերևս դա կդիտարկվեր որպես դրական լուծում՝ գոնե թե այս պահին: Գաղտնիք չէ՝ չնայած  նրան, որ քաղաքական գործիչները որոշակի փուլում այս կամ հարցը անընդունելի են համարում, այնուհետև դա դառնում է ընդունելի փաստ: Այս իրողության  հետ հայ ժողովուրդն առնչվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին: