ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ը կլինի Նիդեռլանդներում: Տեղեկությունը հայտնում է Նիդեռլանդների կառավարության մամուլի ծառայությունը։

Մայիսի 11-ին նախատեսված է Փաշինյանի հանդիպումը երկրի վարչապետ Մարկ Ռյուտեի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերը:

Փաշինյանի հետ Նիդեռլանդներ կմեկնեն արտգործնախարար Արարատ Միրզոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա նաև Նիդեռլանդների խորհրդարանի անդամների, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, դասախոսությամբ հանդես կգա Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում։