Խոսքը ոչ թե ինքնորոշման հայեցակարգը վիճարկելու, այլ, առաջին հերթին, անվտանգության հարցերին ուշադրություն դարձնելու մասին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները միջազգային հանրության պահանջի մասին՝ իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը։

Սա, ըստ նրա, գտնվում է բանակցությունների հիմքում։

«Վարչապետն արդեն անդրադարձել է այլ ասպեկտների»,-ասաց նա։