Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ երկիրը պետք է կենտրոնանա եվրասիական տարածաշրջանի վրա՝ Ռուսաստանի Դաշնության հետագա զարգացման և նրա հնարավորությունների վրա, քանի որ սա աշխարհի ամենահեռանկարային տարածաշրջանն է։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Հիմա համաշխարհային զարգացման կենտրոնը տեղափոխվել է Եվրասիա։ Այս պահին Եվրասիական տարածաշրջանում մենք ունենք գործընկերության ամենալայն ցանցը»,- ասել է նախարարը։ Նա նշել է տրանսպորտի, տարանցման, ինչպես նաև լոգիստիկ հնարավորությունների զարգացման հիմնական ուղղությունները։

Բացի այդ՝ ռուս նախարարը նշել է, որ Ռուսաստանի տնտեսական կապերը Չինաստանի հետ այժմ ավելի արագ կամրապնդվեն, քանի որ Արևմուտքը «բռնապետի դիրք է գրավում»։

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի արտաքին տնտեսական ակտիվությունը հաջողությամբ դեպի Ասիա ուղղելու համար անհրաժեշտ է առևտրի զարգացման գործում լոգիստիկ հարցերը նոր ձևով լուծել։ Նա բացատրել էր, որ առկա մատակարարման շղթաները հարմար են հացահատիկի կամ նավթամթերքի առևտրի համար։