Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 133.7 կմ հատվածում՝ Խաշթառակ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Խաշթառակի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Toyota Highlаnder-ն և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։