« Ռուսաստանը ներդնում է իր ողջ ուժերը՝ հարձակում իրականացնելու համար Սևերոդոնեցկի վրա»,-հայտարարել է Լուգանսկի շրջանի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Նրա խոսքով՝ ուկրաինական բանակը կարող է ստիպված լինել նահանջել՝ ավելի ուժեղ դիրքեր գրավելու համար։ Բայց քաղաքը հանձնելու մասին խոսք լինել չի կարող, քաղաքում կատաղի մարտեր են ընթանում, հայտնել է նա։ Ուկրաինական կողմն ակնկալում է, որ Ռուսաստանը կուժեղացնի իր հարձակումը Սևերոդոնեցկի դեմ։

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել էին, որ Ռուսաստանին չի հաջողվել գրավել Սևերոդոնեցկը, քանի որ ուկրաինական կողմը հետ է մղում հարձակումը։