Այսօր կառավարությունը քննարկեց ու ընդունեց նախագիծ, որի արդյունքում ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՊՆ նախարարի առաջին տեղակալ, որը սակայն չի հանդիսանալու ՊՆ նախարարին փոխարինող պաշտոնատար անձ։

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, այս նախագծում ամենակարևոր ու առանցքային դրույթները երկուսն են՝ ԳՇ պետը դառնում է ՊՆ նախարարի առաջին տեղակալ, երկրորդը, որ գնումների ամբողջ համակարգն իրականացվում է ՊՆ-ի կողմից․ «Այսինքն ԳՇ-ն գնումներով չի զբաղվելու, զբաղվելու է բացառապես իր գործառույթներով»։

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ դրանք առանցքայիններն են, սակայն կարևոր է նշել, որ խոսքը վերաբերում է ոչ միայն գնման գործընթացին, այլ նաև ողջ ապահովմանը․ «Մենք պարզ լեզվով կարող ենք նշել, որ ԶՈՒ-ն պետք է զբաղվի այն գործով, որը վերապահված է՝ պաշտպանել ՀՀ սահմանները, զբաղվել մարտական պատրաստակամությամբ։

Այլ խնդիրները պետք է իրականացվեն ՊՆ այլ վարչությունների կողմից, հիմնականում՝ քաղաքացիական։ Բոլոր այն հնարավոր ուղղությունները, որոնք հնարավ կլինի պատվիրակվել, կպատվիրակվեն։ Դրա արդյունքում ԶՈւ մեր գործընկերները կունենան ավելի շատ ժամանակ զբաղվելու իրենց առաքելությամբ»։