«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն արձագանքել է Տաթևիկ Ռևազյանի՝ Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանալու լուրին:

Նա, մասնվորապես, գրել է. «Իսկ ինչ-որ մեկին պարզ դարձե՞լ է, թե Տաթևիկ Ռևազյանը այս չորս տարվա ընթացքում հարկատուների փողերով քանի ամիս է աշխատել և քանիսը, գրողը տանի, գտնվել տարբեր տեսակի արձակուրդներում... արդյունքներից չեմ խոսում դեռ:

Սա երկի՞ր է, թե Дом 2:

Հաշվեքննիչ պալատի բացահայտած միլիարդավոր դրամների վատնումներից ի՞նչ նորություն կա, ո՛չ Թորոսյան Արսենը, ո՛չ էլ այն ժամանակվա փոխնախարար, հիմիկվա նախարարը քննության հարցերին չե՞ն պատասխանելու... Չնայած, հաշվեքննիչ պալատը ում սև շունն է...»։