ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ այսօր հնչեցրած ելույթին, թե՝ «Քոչարյա՛նն էլ, Սարգսյա՛նն էլ, ՀՅԴ-ն էլ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս»։

Նա, մասնավորապես, գրել է․

«Տո կապիտուլյյանտ, դու ես հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ Ալիեւը «լացում» էր, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։
Դու գնացած ես այլեւս։
Սերժը եւ բանակցություններում, եւ պատերազմի դաշտում հաղթել է քեզ նվաստացրած ու ծնկի բերած Ալիեւին։
Բան չմնաց…քեզ հայ ազգը ճանապարհելու է շատ շուտով «պատմության աղբարկղը»»: