Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 17-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 18-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Աղին, Իսահակյան, Լանջիկ, Ջրափի, Սարակապ, Սառնաղբյուր, Ձիթհանքով, Քարաբերդ, Հայկաձոր, Անի կայարան, Անիպեմզա, Բագրավան գյուղերի, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Մաստարա, Աշնակ, Թաթուլ, Ակունք, Իրինդ, Դավթաշեն, Եղնիկ, Շղարշիկ, Կաթնաղբյուր, Ցամաքասար, Սուսեր, Զարինջա, Հացաշեն, Նոր Արթիկ, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան գյուղերի գազասպառողների, «Արսուր», «Սափեյան Եղբայրներ», «Քարավան», «Վինթեր Ֆլաուեր», «ՍՎ.ԱՆ.ՈՐ․», «Գալոֆարմ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ի, «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը, այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 17-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի նաև Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան, Հերացու, Աբովյան, Երևանյան փողոցների, նշված փողոցներով պարփակված տարածքների առանձնատների, բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրի «Հարավային» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: