Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ եթե նույնիսկ դադարեցվի Կիևին արևմտյան զենքի մատակարարումը, իր երկիրը կշարունակի ընդդիմանալ Ռուսաստանին և «կպայքարի բահերով»։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ARD հեռուստաալիքին։

«Եթե մենք զենք չունենանք, մենք կկռվենք բահերով, բայց մենք կպաշտպանվենք, քանի որ այս պատերազմը պատերազմ է մեր գոյության համար», - ասել է Կուլեբան:

Նա ընդգծել է, որ որքան շուտ Ուկրաինան զենք ստանա, այնքան ավելի մեծ օգնություն կլինի երկրի համար։ «Եթե այդ մատակարարումն ավելի ուշ լինի, Կիևն, իհարկե, նույնպես շնորհակալություն կհայտնի, բայց շատ բան կկորսվի, և շատ մարդիկ կմահանան»,֊ պնդել է դիվանագետը։

Ավելի վաղ Կուլեբան ասել էր, որ Աֆրիկայի, Ասիայի և արաբական երկրների մի շարք պաշտոնյաներ Կիևին առաջարկել են դադարեցնել դիմադրությունը։