ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 11:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմում է 408.59 դրամ՝ արժեզրկվելով 4.78 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 415 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝416 դրամ:

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 6.72 դրամ՝ հունիսի 19-ի համեմատ արժեզրկվելով 0.04 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 7.40 դրամ է։

Բանկերում եվրոյի միջին փոխարժեքը426.56 դրամ է (հունիսի 19-ի համեմատ աժեզրկվելով 3.19 դրամով)։ Վաճառքի դեպքում ամենացածր գինն էլ կազմում է 438 դրամ։