Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում հունիսի 9-ին այցելել է Երևանի «Ռուսական գրքի տուն»։ «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը, ով հանդիպել է նախարարին և ներկայացրել Երևանում ռուս-հայկական այս հաստատության գործունեությունը, մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցը, գրում է Dialogorg.ru֊ն։
«Նախ, Ռուսաստանի արտգործնախարարի հաջող երկօրյա այցը Հայաստան՝ տարածաշրջանային անվտանգության լայն օրակարգով, ապագայի համար ավելի մեծ վստահություն ներշնչեց հայ բնակչության շրջանում ՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։
Հաստատելով մեր ժողովուրդների մշակութային և քաղաքակրթական ընդհանրությունը՝ նախարար Լավրովն այցելեց «Ռուսական գրքի տուն», որտեղ ջերմ ու ուրախ մթնոլորտում տևականորեն ծանոթացավ մեր հաստատության գործունեությանը, որն իրականացվել է հաստատության գոյության ընդամենը ինը ամիսների ընթացքում։
Կարծում եմ, որ ՌԴ արտգործնախարարի այցը հաստատեց «Ռուսական գրքի տան» կարգավիճակը՝ որպես հաղորդակցության կարևոր կենտրոն ռուս-հայկական մարդասիրական երկխոսության մեջ։
Հատկանշական է, որ մեր ժամանակների առաջատար քաղաքական գործիչներից մեկը, որն, իհարկե, Սերգեյ Լավրովն է, մեծ նշանակություն է տալիս մեր ժողովուրդների հոգևոր և մշակութային ժառանգությանը։ Իմ ընկալմամբ՝ դա նշանակում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է մեր նախնիների և մեր ընդհանուր պատմության մշակած ամուր արժեքային բազայի վրա։
Սա թույլ է տալիս հայ մշակութային և կրթական համայնքին Ռուսաստանի կրթական, մշակութային գերատեսչությունների և հաստատությունների հետ համագործակցության միջոցով ձեռք բերել զարգացման և առկա ներուժի բացման նոր հնարավորություններ: Գաղտնիք չէ, որ նախկինում Հայաստանը հասել է տեխնոլոգիական, մշակութային և կրթական թռիչքի՝ հենց Ռուսաստանի հետ լինելով գիտակրթական ընդհանուր հարթության մեջ։
Սերգեյ Վիկտորովիչի բուռն հետաքրքրությունը «Ռուսական գրքի տան» գործունեության նկատմամբ խթան հանդիսացավ ռուս-հայկական մշակութային և կրթական համագործակցության նոր բովանդակալից ծրագրեր մշակելու՝ ուղղված հայ հասարակության լայն շրջանակներին, տարբեր տարիքային և սոցիալական խմբերին, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մեր նախաձեռնությունների կարևորությունը»,֊ասել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը։
ՌԴ ԱԳ նախարարի այցը հաստատեց «Ռուսական գրքի տան» կարգավիճակը. Մհեր Ավետիսյան
14:07 - 22.Հունիս.2022
Առաջարկում ենք նաև
15/06/23 21:25
Կապանում «Ռուսական գրքի տան» հիմնումը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու փոքրիկ քայլ է․ Մհեր Ավետիսյան (տեսանյութ)
03/01/24 12:06
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանին
20/12/23 16:34
Անելու ենք հնարավորինս՝ հայ-ռուսական հարաբերությունները շահավետ մակարդակի բարձրացնելու համար․ Մհեր Ավետիսյան
08/12/23 17:46
«Ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ կանցկացվի «Հայաստան-Ռուսաստան» ֆորում (տեսանյութ)
06/07/23 18:59
Wildberries-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը հանդիպել է Ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Ավետիսյանին
03/07/23 11:00
Ապագայում Հայաստանին պետք են առաջնորդներ. «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանի հարցազրույցը (տեսանյութ)
29/08/22 21:19
Ալեքսանդր Բուրկովը և Մհեր Ավետիսյանը շրջայց կատարեցին Երևանի «Ռուսական գրքի Տուն» կենտրոնում (տեսանյութ)
15/10/21 14:29
Իմ գործունեությունը բարեգործություն չէ, այլ ծառայություն է Հայաստանին, Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին. Մհեր Ավետիսյան
23/03/24 22:30
«Միասին» հասարակական շարժման նախաձեռնությամբ՝ Երևանում ՌԴ դեսպանության մոտ տեղի կունենա մոմավառություն․ Մհեր Ավետիսյան
01/03/24 13:50
«Էդմոն Մարուքյանի հեռանալու անխուսափելիության մասին դեկտեմբերին եմ ասել, հաջորդը լինելու է Մհեր Գրիգորյանը»
29/01/24 15:10
100 լավագույն ուսանող-մանկավարժներին իմ կողմից կշնորհվի Գրիբոեդովի անվան կրթաթոշակ. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված
Լրահոս
11:50
Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան
09:57
«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»
09:43
Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»
09:04
«Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար
16:20
Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը
13:42
Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
13:40
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են
09:43
«Ժողովուրդ». Ներքին խմբում գրված հայհոյանքներին «լայք» դնելու համար դատավորը հեռացավ համակարգից
09:30
«Ժողովուրդ». Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189
08:58
«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում
07:55
«Ժողովուրդ». «Ճանապարհային դեպարտամենտ»-ի 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0