Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Մհեր Դ-ի վարած Suzuki մակնիշի, 23-ամյա Աշոտ Հ-ի վարած Mercedes մակնիշի և 31-ամյա Արամայիս Ա-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետանքով Արամայիս Ա-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Էրիկ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, իսկ Mercedes -ից մեկը գլխիվայր շրջվել և մասամբ փակել էր ճանապարհը։

Վթարի փաստով նյութեր են նախապատաստվում։