Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, որ 30 տարի շարունակ հայկական Սփյուռքը քձիբություն է արել և Սփյուռքի հանգանակած գումարներով Հայաստանում և Արցախում անգամ քարը քարի վրա չի դրվել: Դա, մեղմ ասած, այդպես չէ. դիտարկենք, թե ՀՀ ղեկավարներից որ մեկի կառավարման տարիներին Սփյուռքից եկած օգնությունը որքան է կազմել և ինչ ռազմավարական ծրագրեր են իրականացվել այդ գումարներով:

Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին 1992-1995 թվականների ընթացքում «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից հավաքված գումարների միջոցով Սյունիքում ենթակառուցվածքների զարգացման և հումանիտար ծրագրերի վրա ծախսվել է  1.255.457 հազար դոլար: Կառուցվել են Վայք-Սարավան, Մեղրի-Քաջարան, Հալիձոր-Տաթև ճանապարհները:

1996-1997 թվականների ընթացքում ծախսվել է շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլար միայն Արցախում:

Հայաստանում իրականացված ծրագրերը հետևյալն են.

Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, դիցուք 2004 և 2006 թվականներին պատկերը հետևյալն էր: 2004-ին հիմնադրամի հասույթը կազմել է 9 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ գումարներով սկսվեց հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը: 2006-ին միայն Հայաստանում նպատակային ծրագրերի վրա ծախսվել է 6 միլիոն ԱՄՆ դոլար:

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝  2010 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրը, Ստեփանակերտում մեծ հանդիսավորությամբ բացվեց քաղաքի N 11 դպրոցի նորակառույց շենքը, որն առանձնանում է ճարտարապետական լուծումով, իսկ մակերեսով ամենամեծն է հիմնադրամի մինչ այս կառուցած բոլոր դպրոցներից։ Նույն թվականին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում կառուցել է Հովիկ Հարությունյանի անվան N2 դպրոցի նոր շենքը։Կառուցվել
էր «Մեծ Թաղլար-Ազոխ-Դրախտիկ» ջրագիծը, որն Իշխանագետի ջրերը հասցնում է Դրախտիկի բնակիչներին: «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը Մեծ Բրիտանիայի տեղականմարմնի եւ հայաստանյան նվիրատուների հովանավորությամբ հիմնովին նորոգել էին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի գիշերօթիկ մսուրմանկապարտեզը։ Մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

2013 թվականին ունեինք հետևյալ պատկերը.

2014-ին այսպիսին.

2016-ին պատկերը հետևյալն էր.

Հեղափոխությունից հետո` Հայաստան-Սփյուռք հարաբերությունների լարվածության ֆոնին ունենք հետևյալ պատկերը, դիցուք՝ 2020 թվականի կտրվածքով.