Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց Վովա Գասպարյանից պատժի ենթարկել Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկանին:

«Իմ լեզվով ասած՝ դիմում եմ «զորավարին», այդ կեղտոտ ոստիկանի համար պատիժ եմ պահանջում»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով՝ ինքը կարող է լիքը սխալներ գործած լինել, բայց մի բան խոստացել է, որ հաղթանակը տանելու է մինչև վերջ ժողովրդի հետ, և ոչ մի արյուն չի լինելու:

Անդրադառնալով ապրիլի 9-ին՝ տաքուկ սենյակներում նստած և Ազատության հրապարակ չեկած քաղաքացիներին՝ ասաց՝ «ամոթ»: