Ավստրալիան հուլիսի 1-ին պատժամիջոցներ է սահմանել 16 ռուսաստանցիների, այդ թվում՝ նախկին մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եղբոր և եղբորորդիների նկատմամբ։ Այս մասին ասվում է Ավստրալիայի կառավարության կայքում։

Այսպես, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Վլադիմիր Պուտինի զարմիկը՝ Իգոր Պուտինը, եղբոր որդիներ Միխայիլ և Ռոման Պուտինները։ Սահմանափակումը նաև կիրառվել է նախկին մարմնամարզուհի և Ռուսաստանի խոշորագույն մասնավոր մեդիա ընկերության՝ National Media Group-ի խորհրդի նախագահ Ալինա Կաբաևայի նկատմամբ։ Ինչպես հայտնի է, նրան Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ սերտ հարաբերություններ են վերագրվում։