Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ուկրաինացի զինվորականներին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել փախչել՝ ի պատասխան Լիսիչանսկի մոտալուտ վերադարձի մասին հայտարարության։

«Զելենսկին ասում է, որ կվերցնի Լիսիչանսկը, բայց նրա բանդերականները հակառակն են պնդում: Ահա իմ խորհուրդը ձեզ․ փախե՛ք։ Դա ձեզ մոտ լավ է ստացվում»,- գրել է Կադիրովը տելեգրամյան իր ալիքում: