Հուլիսի 16-ին ժամը 16։30-ի սահմաններում բնապահպանական օրենսդրության նորմերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։

Տեսչական մարմնից հայտնում ն, որ ավազի ապօրինի արդյունահանման տարածքում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։