Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Երուսաղեմը պատրաստ է հարվածներ հասցնել Իրանին՝ նրա միջուկային ծրագիրը զսպելու համար։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ «Իրանը խնդիր է ողջ աշխարհի համար», այլ ոչ միայն Իսրայելի։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-n, Ֆրանսիան և Իրանը ստորագրել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր։ Ըստ այդմ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանվել են միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել պայմանագրից՝ վերահաստատելով Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կրճատման մասին։

Նշենք, որ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն ձգտում միջուկային զենք ստեղծել, այլ ցանկանում են միջուկային տեխնոլոգիաները օգտագործել միայն միջուկային էներգիայի զարգացման համար։ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը այս տարվա հուլիսին ասել էր, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Թեհրանը չի վերսկսել իր միջուկային ծրագրի բաղադրիչները զենքի վերածելու ջանքերը։ Միաժամանակ, Բըրնսը նշել է, որ միջուկային գործարքից դուրս գալուց հետո Իրանը մի քանի շաբաթվա ընթացքում կարողացել է արտադրել միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ բաղադրիչները։