Հուլիսի 26-ին՝ ժամը 03.00-ի սահմանում, Երևան-Իջևան ճանապարհի 60-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա Մնացական Մնացականյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 11.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Մնացական Մնացականյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է նախաքննություն: