Մեծ Բրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնը չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, քանի որ նա կին չէ և չի ներկայացնում դաշինքում վերջերս ընդունված պետությունները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Բրյուսելի միջազգային կառույցների աղբյուրին։

«Հիմնական պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ում կա չասված կոնսենսուս, որ դաշինքի հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի կին և գերադասելի է ՆԱՏՕ-ի նոր երկրների ներկայացուցիչը», - ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է հաջորդ տարի մրցակցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։

Մինչ այդ Ջոնսոնը հայտարարել էր պահպանողականների առաջնորդի պաշտոնից հեռանալու իր ցանկության մասին։