Վաղը՝ օգոստոսի 2-ին Երևանում նախանշված է ՀՀ առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը:
Այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց Հովհաննիսյանի օգնական Մամիկոն Սարգսյանը, ով այս պահին գտնվում է Ստեփանակերտում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան, Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք։ Տեղեկությունը հրապարակել էր «Ժառանգություն» կուսակցությունը։
Մեր այն հարցին, թե ինչ է տեղի ունեցել իրականում, Մամիկոն Սարգսյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 7-8 ժամ գտնվել է անցակետի մոտ և որևէ կոնկրետ հիմնավորում չի ստացել, թե ինչու են իրեն արգելել մուտք գործել Արցախ:
«Արցախ մուտք գործելու արգելքի մասին Րաֆֆի Հովհաննիսյանին տեղեկացրել են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները: Ավելի ուշ, պարոն Հովհաննիսյանը վերադարձել է Գորիս, այնտեղից էլ՝ Երևան, որտեղ վաղը կկայանա նրա մամուլի ասուլիսը»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց կապ հաստատել նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Հավելենք նաև, ՀՀ ԱԱԾ-ից պարզաբանել են, որ Հովհաննիսյանի հետ կապված միջադեպի մասով ՀՀ իշխանությունները ոչ մի առնչություն չունեն:
Ավելի վաղ, անդրադառնալով իր հետ կատարվածին, Հովհաննիսյանը նշել էր հետևյալը.
«Ակնհայտորեն անիրավ հրահանգի հետեւում կանգնածի վախկոտությունը մեզ ցույց է տալիս այս ինքնակոչ իշխանազանցության համար պատասխանատուի ամենահավանական ուղղությունը. դա կարող է լինել միայն մեկ մարդ՝ ձախողված առաջնորդը, որը, հանուն իրական տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության, պետք է հեռանա իր այլատյաց հարեւանի հետ մեկտեղ»։
Ո՞վ է արգելել Րաֆֆի Հովհաննիսյանին մուտք գործել Արցախ. քաղաքական գործիչը հանդես կգա մամուլի ասուլիսով
14:07 - 1.Օգոստոս.2022
Առաջարկում ենք նաև
20/07/23 11:59
Դաշնակցական ընկերներիցս մեկին արգելել են մուտք գործել Հայաստան․ Տիգրան Բալայան, դուրդ գալի՞ս է
01/08/22 10:30
Ռուս խաղաղապահներն արգելել են Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ՝ թոռան մկրտությանը մասնակցելու
16/02/22 13:07
Վաղը Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
13/12/20 20:36
Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ արգելել են հոգևոր հովվին մուտք գործել եկեղեցի՝ հայհոյելով և հրմշտելով նրան
08/12/16 15:23
Ադրբեջանին իբր հանձնվելու ցանկություն ունեցող սպան Հայաստանում է, հանդես կգա մամուլի ասուլիսով
12/03/15 21:00
Ամերիկացի գրողին արգելել են Թուրքիա մուտք գործել
18/08/14 09:18
Աշխարհի ամենաշատ փիրսինգ ունեցող մարդուն արգելել են մուտք գործել Դուբայ (լուսանկարներ)
19/04/14 23:59
Օբաման արգելել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին մուտք գործել ԱՄՆ
25/03/14 22:07
Ըստ էության, Խոսրով Հարությունյանը Րաֆֆի Հովհաննիսյանին է անվանել «քաղաքական իմպոտենտ»
21/02/13 13:51
Րաֆֆի Հովհաննիսյանը մուտք է գործել նախագահի նստավայր
18/03/24 13:14
ՈՒՂԻՂ. Արարատ Միրզոյանը և Ղազախստանի ԱԳ նախարարը հանդես են գալիս մամուլի համար հայտարարություններով
Ամենադիտված
Լրահոս
17:15
Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով
11:20
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
10:06
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
08:00
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով