Այսօր մահվան ելքով արտակարգ պատահար է տեղի ունեցել Բաքու-Գուբա ավտոմայրուղու վրա:

Այդ երկրի լրատվամիջոցների փոխանցմամբ, «Hyundai» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել, ինչի հետևանքով մահացել է երկու կին, ևս երեք քաղաքացի վիրավորում է ստացել և հոսպիտալացվել:

Վերջիններիս վիճակը ծանր է:

Այլ մանրամասներ՝ առայժմ հայտնի չեն: