ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի համար պատմական հնարավորությունը՝ հասնելու տարածաշրջանային խաղաղության: Պետքարտուղարի օգնականը վերահաստատել է ԱՄՆ-ի առաջարկը՝ կապված տարածաշրջանում տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման հետ:

Նա կոչ է արել կողմերին շարունակել ջանքեր գործադրել՝ թուլացնելու սահմանային լարվածությունը և շարունակելու խաղաղ երկխոսությունը», - ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է ԱՊԱ-ն: