Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան շոկի մեջ է ընկել, երբ իմացել է, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը «Հյուսիսային հոսք-2» գազամուղի հարցով զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Այս մասին Դուդան խոստովանել է Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Լեհաստանի նախագահը նշել է, որ խոսքը վերաբերում է Բեռլինի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությանը, որը հրապարակվել է նախորդ տարի հուլիսին: Համաձայն դրա, նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 2024 թվականից հետո ռուսական գազի մատակարարումն ապահովել Ուկրաինայի տարածքով:

«2021 թվականին հրապարակված հայտարարության հենց նույն օրվա գիշերը Մերկելը զանգահարել է Պուտինին: Ես շոկի մեջ էի: Դա պետք է ընդունել ոչ միայն իբրև անտարբերության դրսևորում, այլև թշնամական վերաբերմունք Արևելյան Եվրոպայի նկատմամբ»,- ընգդծել է Դուդան: