Մոսկվան խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ, ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը իրավիճակի կայունացման համար:

Այդ մասին, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, հայտնել են ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել՝ հորդորելով պահպանել հրադադարի ռեժիմը կապված Լաչինի (Բերձորի) միջանցքի շրջանում բռնկած էսկալացիայի հետ:

Գերատեսչությունից հայտնել են նաև, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղարաբաղում իրավիճակի սրացումից հետո կապի մեջ է իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: